432 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանին

04 նոյեմբերի 2012 | | Цитата

«Այսօր մենք ստորագրում ենք մի կարեւոր փաստաթուղթ, որով ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանին կհատկացնի դրամաշնորհ' 432 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Գումարը կօգտագործվի գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում։ Մենք ստեղծելու ենք տնկարանային տնտեսություն Ծաղկաձորում»,- ասաց նախարարը։

Ծրագրով ակնկալվում է նպաստել Հայաստանում անտառների վերականգնմանն ու անտառապատմանը։ Իրականացման համար գյուղնախարարությունը տրամադրել է Հրազդանի տնկարանը, ներառյալ' 15 հա ցանկապատված հողատարածք ենթակառուցվածքներով, գրասենյակային տարածք։ Ծաղկաձորում նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր' 15-20 մշտական եւ 35-40 սեզոնային բնույթի։ Տնկարան կապահովի տնկիների պահանջարկը ողջ հանրապետությունում։ Ծրագրում ներառված են նաեւ հայ մասնագետների վերապատրաստման եւ ուսուցման ծրագրեր։

Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ֆերնանդա Գուարիերին իր խոսքում ընդգծեց ծրագրի կարեւորությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բնապահպանական խնդիրները կարգավորելու առումով։ Նրա խոսքով' առաջարկվող նոր լուծումներն ու միջոցները կօգնեն, որպեսզի անտառների վերականգնման ու անտառապատման աշխատանքներն ավելի զգալի արդյունքներ տան:

Աղբյուրը՝ www.armtoday.info

Լուսանկարը՝ fotki.yandex.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն