Վրաստանը չի հրաժարվում հայկական խաղողից

27 նոյեմբերի 2012 | | Цитата

Վրաստանը չի հրաժարվում հայկական խաղողիցՀայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները հերքել են լուրերը, թե Վրաստանը հրաժարվում է մաքսատնից ներս թողնել հայկական խաղող։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի ղեկավար Գոռ Գալստյանը հայտնեց, որ ֆերմերներից այդպիսի ահազանգ չի ստացել։

Այդպիսի խնդրով չեն դիմել նաեւ Գալստյանի գործընկերոջը Տավուշի մարզում՝ Վահան Կարապետյանին։ «Տավուշում հիմնականում աճեցնում են խաղողի տեխնիկական տեսակներ, եւ այդպիսի խնդրով գյուղացիները մեզ չեն դիմել»,- նշեց Կարապետյանը։ Այդ խնդրով չեն դիմել նաեւ Լոռիի մարզի գյուղատնտեսական վարչություն, հայտարարեց Վազգեն Օհանյանը, որը ղեկավարում է այդ կառույցը։

2012թ. 9 ամիսներին Հայաստանը Վրաստան է արտահանել 19 տոննա խաղող, թեեւ 2011թ. նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1 տոննա։ Կարող է տարօրինակ թվալ, սակայն Վրաստանը 2012-ին արդեն ներմուծել է 800 հազար դոլարի խաղող, ընդ որում Հայաստանից ստացել է միայն 34 հազար դոլարի խաղող։

Աղբյուրը՝ www.news.am

Լուսանկարը՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն