Հունիսի 7-ից 9-ը տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով ցուցահանդեսը

2014թ. հունիսի 7-ից 9-ը Logos Expo Center կաազմակերպում է 8-րդ միջազգային մասնաիտացված ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով' նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում' «Երևան Էքսպո»-ում, որն իր տեսակի մեջ միակն է:

«Մանկության աշխարհ EXPO 2014» ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը' տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը,երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի մասնակից հայկական և օտարերկրյա ընկերությունները կներկայացնեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար' հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող և ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի մանկատները, որոնց սաները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները:

«Մանկության աշխարհ EXPO 2014»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով.

• Ֆոտոմրցույթ «Ժպտերեսիկ»
• Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»
• «Կաստանիետա» մանկական պարային համույթի ելույթ
• «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր
• «Դոլս» մանկական պարային համույթի ելույթ
• «Eazy» պարային համույթի ելույթ
• Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի սաների ելույթ

Ցուցահանդեսի նպատակն է՝

• Ապրանքների և ծառայությունների ներկայացում
• Նոր գործնական հարաբերությունների հաստատում

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր, Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածքում)

Ցուցահանդեսի անցկացման ժամանակը՝ հունիսի 8-10-ը, 2013թ.

Ցուցահանդեսի անցկացման ժամերն են՝ 10:00-18:00

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 7-ին ժամը12:00-ին:

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 9-ին ժամը 15:00-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
Հեռ: (+374 10) 23 5775, 22 9813, 22 9814, 22 9815 բջջ. (+374 77) 22 9813
Ֆաքս: (374 10) 229815 (ներքին 215)
Е-mail: press@expo.am
www.expo.am

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ 

Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով՝
LOGOS EXPO Center
LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն