Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն գազի հարցում

26 նոյեմբերի 2012 | Էներգետիկա | Цитата

ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանՀայաստանն ու Ռուսաստանը միշտ կարողացել են պայմանավորվել բնական գազի մատկարարաման գնի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե երկու ռազմավարական գործընկերները չեն կարողանում պայմանավորվածության գալ գազի գնի շուրջ: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է գինը հասցնել 330 դոլարի 1000 խմ գազի դիմաց:

«Կարող եմ ասել, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարող պայմանավորվել, և երբեք չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Եվ այս դեպքում էլ մենք համաձայնության ենք եկել հիմնական սկզբունքների վերաբերյալ, մնում են տեխնիկական մանրուքները, որոնք մշակման կարիք ունեն»,-ասել է վարչապետը:

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի ժամանակ կոռեկտ չէ հանրության դատին հանձնել համատեքստից դուրս որևէ դրույթներ: «Դա սխալ է: Ուստի, երբ բանակցային գործընթացն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է վարչապետը:

Աղբյուրը՝ panarmenian.net

Լուսանկարը՝ panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն