Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել

Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013թ, չորրորդ եռամսյակի համեմատ, մնացել են նույն մակարդակում' մեկ քառակուսի մետրի դիմաց կազմելով միջինը 286,6 հազար դրամի։ Այս մասին հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։

Համեմատության համար նշվում է, որ 2013 թ. առաջին եռամսյակում Երևանում մասնավոր տների միջին շուկայական արժեքը մեկ քառակուսի մետրի դիմաց կազմել է 283,8 հազար դրամ։

2014 թ. առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 1188 գործարք, որից 291–ը' Երևանում։

Ըստ տվյալների' մայրաքաղաքում տների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոնում' 476,1 և Արաբկիրում'383 հազ. դրամ 1 ք.մ.-ի համար, իսկ ամենացածրը Նուբարաշենում' 150,5 հազ. դրամ' 1 ք.մ.-ի համար

Մարզերում ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում' մեկ քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, ամենացածրը' Դաստակերտում (Սյունիք) և Թումանյանում (Լոռի) ' 1 ք.մ–ի դիմաց, համապատասխանաբար, 11,610 և 12 հազար դրամ։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն