Փորձագետները Հայաստանում տարեվերջին պարենային ապրանքների գների 7–10 տոկոս աճ են կանխատեսում

05 մայիսի 2014 | | Цитата

Հայաստանում պարենային ապրանքների գները մինչև 2014 թ.–ի վերջ կաճեն մոտ 7–10 տոկոսով, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Դա առաջին հերթին վերաբերում է մսամթերքին և կաթնամթերքին։ Դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել, սակայն կարծում եմ, որ մինչև տարեվերջ տվյալ տեսակի սննդամթերքի գների աճը կտատանվի 7–10 տոկոսի սահմանում», – ասել է Պողոսյանը։

Նրա խոսքերով' այդ միտումը կապված է անասնաբուծության ոլորտի մեծ ծախսերի հետ։

«Այսօր գյուղացիների համար տնային կենդանի պահելը դառնում է ավելի պակաս ձեռնտու։ Բացի այդ, տարիների ընթացքում կրճատվում են արոտավայրերը, և կենդանիներին արոտ տանելն ավելի դժվար է դառնում, ինչն էլ արդյունքում հանգեցնում է մսամթերքի և կաթնամթերքի թանկացման», – պարզաբանել է փորձագետը։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով' մսամթերքը մարտին, 2013 թ.–ի մարտի համեմատ, էժանացել է 1,4 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ' 0,7 տոկոսով։ «Կաթնամթերք» խմբում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գների 10 տոկոսանոց աճ, իսկ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 1 տոկոս։

Ընդհանուր առմամբ պարենային ապրանքների գները երկրում մարտին, 2014 թ.–ի փետրվարի համեմատ, նվազել են 1 տոկոսով։

ՀՀ գյուղնախարարության տվյալներով' 2014 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը տարվա ընթացքում ավելացել է մոտ 17 հազար գլխաքանակով' կազմելով 671 հազար։ Միաժամանակ ոչխարի և այծի գլխաքանակը աճել է մոտավորապես 45 հազարով' կազմելով 705 հազար, իսկ խոզերի գլխաքանակը կազմել է 145 հազար։

Միաժամանակ ՀՀ գյուղնախարարության համաձայն' նախորդ տարվա հունիսի դրությամբ Հայաստանում կա 1 մլն 118 հազար հեկտար արոտավայր, ընդ որում արդյունավետ օգտագործվում է միայն տարածքների 30 տոկոսը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն