Մայրաքաղաքում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց

2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման: Առանձին փողոցներում կկատարվի նաեւ մայթերի ասֆալտապատում, կկառուցվեն թեքահարթակներ ու հին եզրաքարերը կփոխարինվեն նորերով: Շուրջ 200 թեքահարթակ էլ կներկառուցվի այն փողոցներում, որոնցում հիմնանորոգման ծրագիր չի իրականացվելու: Որպես մայթերի բարեկարգման այլընտրանքային տարբերակ, շուրջ 500 միլիոն դրամի սահմաններում կսալիկապատվեն կամ նոր սալիկներով կլրացվեն մի շարք փողոցների մայթեր: Ճանապարհների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 780 հազար քմ տարածքում, որոնցից 395 հազար քմ-ն՝ փողոցներ և 380 հազար քմ-ն՝ բակային տարածքներ: Այս տարի ևս կշարունակվի հողային կամ գրունտային ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրվել է «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար: Մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը, այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում վերացվում են փոսերը: 2012-2013 թվականներին ասֆալտապատված այս փողոցներում ի հայտ եկած որոշակի թերությունները, որպես պայմանագրային նորմ, ճանապարհաշինական ընկերությունները վերացնում են սեփական միջոցներով:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն