Հայաստանում խաղողի մթերման ծավալը կազմել է 157 հազար տոննա. փոխնախարար

25 նոյեմբերի 2012 | | Цитата

Հայաստանում խաղողի մթերման ծավալը կազմել է 157 հազար տոննա. փոխնախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը նոյեմբերի 22-ի դրությամբ կազմել է 157 հազար տոննա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Ընթացիկ տարում Հայաստանում խաղողի գնումները կազմել են 157 հազար տոննա, այն ժամանակ, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 129 հազար տոննա»,- ասաց Մակարյանը:

Ըստ նրա՝ մեկ կիլոգրամ խաղողի գնման միջին գինը կազմել է 142,1 դրամ՝ նշելով, որ 2011թ.-ին գինը կազմել է 132 դրամ:

Փոխնախարարն ավելացրեց նաև, որ խաղողի և պտուղ-բանջարեղենի ողջ ծավալը ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ի դրությամբ կազմել է 215 հազար տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 194 հազար տոննա:

Ավելի վաղ Մակարյանը հայտնել էր, որ Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները պատրաստակամություն են հայտնել 165 հազար տոննա խաղող գնել՝ նախորդ տարվա 129 հազար տոննայի դիմաց ($1 – 406,82 դրամ):

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն