Հայաստանում պարենային ապրանքների գները մարտին նվազել են 1%–ով

14 ապրիլի 2014 | | Цитата

Հայաստանում 2014 թվականի մարտին պարենային ապրանքների գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Գների նվազումը հիմնականում պայմանավորված է «բանջարեղեն ու կարտոֆիլ», «կենդանական և բուսական յուղեր», «ձկնամթերք» ապրանքային խմբերում գրանցված գների նվազումով։

Պարենային ապրանքների գները 2014 թվականի մարտին 2013 թվականի համեմատ աճել են 1 տոկոսով։

«Բանջարեղեն ու կարտոֆիլ» խմբի ապրանքների գները 2014 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 3,6 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա փետրվարի համեմատ նվազել են 6,2 տոկոսով։

«Կենդանական և բուսական յուղեր» խմբում նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին գների 3.7 տոկոսանոց նվազում է արձանագրվել, իսկ նախորդ ամսվա համեմատ' 1.3 տոկոս նվազում։

Ձկնամթերքի գները նշված ժամանակահատվածում աճել են 7.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 1 տոկոսով։

Մսամթերքը նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 1.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ' 0.7 տոկոսով։

Ձվի միջին գինը 2014 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ' 1.4 տոկոսով։

Մրգի գները մարտին նվազել են 8.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 1.4 տոկոսով։

Կաթնամթերքը նախորդ տարվա համեմատ թանկացել է 10 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ' 1 տոկոսով։

2014 թվականի մարտին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4 տոկոսով։ Ընդ որում' 2014 թվականի հունվար–մարտն ընկած ժամանակահատվածում սպառողական գերի աճը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4.6 տոկոս։
Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն