Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարևորում է տրակտորների տեղական արտադրողներին աջակցելը

11 ապրիլի 2014 | | Цитата

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ապրիլի 1 մամուլի ասուլիսի ընթացքում կարևորել է տրակտորների տեղական արտադրողներին աջակցելը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվա դրությամբ գործում է «Չինվան» հայ–չինական գործարանը, որը տրակտորներ է հավաքում։ Գործարանը Չինաստանից ներկրվող դետալների և ագրեգատների հիմքի վրա հավաքում է գյուղտեխնիկա, այդ թվում նաև տրակտորներ։

«Գործարանի ղեկավարության համար անհասկանալի է, թե ինչու մենք այս տարի նախատեսում ենք Բելառուսից ներկրել 100 տրակտոր այն դեպքում, երբ այդ տրակտորների որոշակի մասը նրանք կարող են տեղում հավաքել», – նշել է Սաֆարյանը։

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մարտի 5–ին տեղեկացրել էր Բելառուսից Հայաստանի հարյուր տրակտորների ներկրման մասին։

Սաֆարյանի խոսքերով' պետպատվերի դեպքում տրակտորների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության ներուժը կազմում է տարեկան 50 միավորից ոչ պակաս։

«Մենք պետք է այս հարցը բարձրացնենք կառավարությունում և հետագայում նման հարցեր լուծելիս նախընտրություն տանք տեղական արտադրությանը», – նշել է նա։

«Չինվան» հայ–չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է Վանաձորի «Էլեկտրոն» նախկին գործարանի բազայի վրա։ Գործարանն արդեն մոտ տասը տարի Չինաստանից ներկրվող պահեստամասերի հիման վրա հավաքում և թողարկում է տարբեր գյուղտեխնիկա, այդ թվում նաև տրակտորներ։

2013 թ.–ին Հայաստան է ներկրվել 120 բելառուսական տրակտոր։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն