Սևանա լիճ 366 հազար մանրաձուկ է բաց թողնվել

25 նոյեմբերի 2012 | | Цитата

Սևանա լիճ 366 հազար մանրաձուկ է բաց թողնվելՀայաստանի Սևանա լիճ 366 հազար մանրաձուկ է բաց թողնվել, հաղորդում է ՀՀ բնապահանպանութան նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն' այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ:

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած արդեն ավանդական դարձած Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ Սևանա լիճ բաց թողնված մանրաձկների հետ կապված հարակից համայնքներում, ինչպես նաև ողջ ազգաբնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ:

«Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով»,- նշել է նախարարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:

Այդ կապակցությամբ բնապահպանության նախարարի հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը:

Խորհրդակցությանը մասնակցած բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները մասնավորապես քննարկել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:

2012թ.-ի ամռան տվյալների համաձայն, Սևանա լճում ձկան պաշարները վերջին քսան տարիների ընթացքում կրճատվել են 3,5 անգամ: Եթե անցյալ դարի 90-ական թվականների սկզբին լճում ձկան պաշարները կազմում էին 28-30 տոննա, ապա 2011թ.-ի վերջին այդ թիվը կազմել է 8,5 տոննա: Հատկապես բեղմնավորման շրջանում մասնավոր անձանց կողմից անսահմանափակ ձկնորսության պատճառով լճում ձկան, այդ թվում սիգի, Սևանի իշխանի և բեղլուի պաշարները շարունակում են նվազել:

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն