Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար 5 մլրդ դոլար կծախսեն

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար կծախսվի 5 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր էլեկտրակայան կառուցել գործող ԱԷԿ–ի տեղում։ Առայժմ խոսվում է 100 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցելու մասին։

Նա նշեց, որ այդ գումարը վերջնական չէ, քանի որ անհրաժեշտ  աշխատանքներ տանել ԱԷԿ–ի անվտանգության բարձրացման ուղղությամբ, ինչը կարող է նախագծի արժեքը որոշ չափով բարձրացնել։ 

Մարտիրոսյանն այդ կապակցությամբ նշեց, որ շինարարության արժեքի մեջ զգալի փոփոխություններ կատարելու հնարավորությունը մեծ չէ։ 
Կոմիտեի ղեկավարն ավելացրեց, որ շինարարության մեկնարկի ժամկետը մեծ մասամբ պայմանավորված է ֆինանսական ռեսուրսների առկայությունից` նշելով, որ որպես «միջուկային կղզի» կօգտագործվի ռուսական ԱԷԿ–92-ը։ 

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ռոսատոմի ձեռնարկություններում Հայաստանի համար արդեն սարքավորումներ են պահեստավորվել ՀԱԷԿ–ի նոր էներգաբլոկի համար։ 

Միաժամանակ Մարտիրոսյանն ասաց, որ հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացվեն նոր միջուկային էներգաբլոկի նախագծային անվտանգության պահանջները, ինչպես նաև կառավարության որոշումը` սեյսմիկ սպառնալիքների գնահատման մեթոդաբանության վերաբերյալ։ 

«Այսինքն ԱԷԿ–ի համար նորմատիվ բազայի ստեղծման աշխատանքները շարունակվում են, և հետագայում նորմատիվ բազայում կընդգրկվեն նոր մոտեցումները, որոնք կընդունի միջազգային հանրությունը»,– նշեց նա։ 

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն