Հայաստանում 2014թ.–ի հունվարին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 10 հազար գործարք է կատարվել

Անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թվականի հունվարին կազմել է 10073, ինչը 1.3 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նշվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, հունվարին դեկտեմբերի համեմատ գործարքների թիվը նվազել է 44.9 տոկոսով։

Անշարժ գույքի գործարքների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում, ինչը կազմում է գործարքների ընդհանուր թվի 31 տոկոսը, իսկ նվազագույնը' Վայոց Ձորի մարզում' 2.2 տոկոս։

Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում հունվարին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 14 տոկոսը, Արարատի մարզում ' 9.2 տոկոսը, Արմավիրի մարզում' 7.7 տոկոսը, Գեղարքունիքի մարզում ' 7.5 տոկոսը, Լոռու մարզում ' 7.1 տոկոսը, Շիրակի մարզում'6.1 տոկոսը, Արագածոտնի մարզում' 5.7 տոկոսը, Սյունիքի մարզում' 5.4 տոկոսը, իսկ Տավուշի մարզում' 4.1 տոկոսը։

Պետական կադաստրի տվյալների համաձայն' հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գործարքների 28.6 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 9.7 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։

Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 11.2 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 10 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 4.8 տոկոսը' անշարժ գույքի վարձակալման գործարքները, 35.7 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։

Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն