Երևանում և Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թվականի հունվարին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի հաշվետվության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2014 թվականի հունվարին երկրում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 316 գործարք, որոնցից 64–ը' Երևանում։
Կոմիտեի տվյալներով' մասնավոր տների ամենաբարձր գները մայրաքաղաքում գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, համապատասխանաբար, 476,1 և 383 հազար դրամ մեկ քմ–ի դիմաց, իսկ ամենացածրը' Նուբարաշեն համայնքում' 150.5 հազար դրամ մեկ քմ–ի դիմաց։
Միաժամանակ, մասնավոր տների ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում (Կոտայքի մարզ)' մեկ քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, իսկ ամենացածր գները' Դաստակերտում (Սյունիք)' մեկ քառակուսի մետրի դիմաց 11.610 հազար դրամ և Թումանյանում (Լոռի) ' 1 ք.մ–ի դիմաց 12 հազար դրամ։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться