Հայ–սերբական ապրանքաշրջանառությունը 2013թ.–ին քառակի աճել է և 8.2 մլն դոլար կազմել

Հայ–սերբական ապրանքաշրջանառությունն 2013 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է չորս անգամ' կազմելով 8.2 մլն դոլար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Այդպիսի աճը կարող է լավ ցուցանիշ համարվել, բայց եթե հաշվենք մեկ մարդու հաշվարկով, ապա ստացվում է, որ Հայաստանի և Սերբիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում պակաս քան մեկ դոլար»,– երեքշաբթի Երևանում հայտնեց Ավանեսյանը Զարգացման հայկական գործակալության կողմից Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվան Մրկիչի' Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպած հայ–սերբական առաջին գործարար–համաժողովում։

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդպիսի աճն ապահովվել է Հայաստանից Սերբիա ներկրած հանքահումքի և պղնձի խտանյութի հաշվին։

«Սակայն Հայաստանը կարող է արտահանել այն, ինչ այժմ արտահանում է ԵՄ, բացի հանքաքարից' պարենամթերք և թեթև արդյունաբերության ապրանքներ, ինչպես նաև այլ ապրանքներ»,– ավելացրեց նա։

Հարությունյանը հույս հայտնեց, որ հայ–սերբական առաջին համաժողովը կօգնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ ապահովել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' հայկական արտադրանքի արտահանումը Սերբիա 2013 թվականին կազմել է 5.6 մլն դոլար, իսկ սերբական ապրանքների ներկրումը' մոտ 2.5 մլն դոլար։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն