Հայաստանում կարող է մեկնարկել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը

10 մարտի 2014 | | Цитата

Հայաստանում կարող է մեկնարկել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Ըստ նրա՝ ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկը, որի հետ էլ բանակցություններ են տարվում: «Եթե ծրագիրը համաձայնեցնենք, ապա առաջին նախագիծը կիրականացվի անասնաբուծության ոլորտում»,-ընդգծել է Գալստյանը: Նա դժվարացել է պատասխանել ժամկետների ու մասշտաբների վերաբերյալ հարցին, քանի որ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել:

Ըստ նրա՝ գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի նվազմանը կարող են նպաստել նաեւ հակակարկտային կայանները: Այս տարի, հիշեցրել է փոխնախարարը, կայանները ղեկավարվելու են միասնական կենտրոնից: Բացի այդ, մինչեւ ապրիլի վերջ ծրագրվում է տեղակայել ութսուն նոր կայաններ, որոնցից 50-ը Արմավիր մարզում, մյուսները՝ Արագածոտնի, Լոռիի, Արարատի:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն