• Armenianeconomy.com

Խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ընկերությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ. փոխնախարար

24 նոյեմբերի 2012 | Գյուղատնտեսություն | Цитата

Խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ընկերությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ. փոխնախարարՄատակարարված խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ձեռնարկությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Նոյեմբերի 22-ի դրությամբ խաղողի գնումների մասով վճարվել է ողջ գումարի 96,8 տոկոսը, որը կազմել է 21 մլրդ 500 մլն դրամ, միաժամանակ չվճարած մասը կազմել է 706 մլն դրամ»,- ասաց Մակարյանը:

Նա նշեց, որ պտուղ-բանջարեղենի մասով վճարումները կազմել են 93,4 տոկոս, իսկ գյուղացիներին ունեցած պարտքը կազմել է 300 մլն դրամ:

Ըստ փոխնախարարի՝ մթերող ընկերությունների մեծ մասը վճարումներն իրականացրել է 7-10 բանկային օրվա ընթացքում, մնացածը պարտավորվել են գնումների դիմաց վճարումներ կատարել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

Նախորդ տարիներին Հայաստանում ընկերությունների մոտ խնդիրներ են առաջացել գնված բերքի դիմաց վճարումների հետ կապված, ինչի հետևանքով պարտքեր են կուտակվել: Դրանից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտների և վերամշակող ձեռնարկությունների միջև պայմանագրային հարաբերությունների հիման վրա գնումների կուլտուրա ներմուծեց:

Մակարյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն 6900 պայմանագիր է կնքվել գնումների ուղղությամբ, որից 5900-ը՝ խաղողի գնման ($1 – 406,82 դրամ):

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ• Վերամշակողներին մթերման համար կհատկացվի մինչև 3 միլիարդ դրամ• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն