Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոնրեալի պատվիրակության հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին' քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Նաև հաշվի առնելով, որ Մոնրեալը Երևանի քույր քաղաքներից մեկն է, համոզված ենք, որ տեղի հայ համայնքի անմիջական աջակցությամբ երկու քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու գործնական ընթացք կստանա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համահայկական խաղերի Մոնրեալ քաղաքի ատենապետ, Համահայկական համաշխարհային կոմիտեի անդամ Պողոս Փոլքիշյանն, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի նորընտիր քաղաքապետ Դենի Կոդերի ջերմ ողջույններով նամակը, որում վերջինս հույս է հայտնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում երկու քաղաքապետերը կհանդիպեն ու կքննարկեն երկկողմ կապերի փոխշահավետ զարգացման ու ընդլայնման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջ նամակը փոխանցելու համար՝ Տարոն Մարգարյանն իր հերթին հյուրերին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետին պաշտոնական այցով Երևանում հյուրընկալելու իր հրավերը՝ երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն