«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նախապես շնորհավորելով կանանց տոների կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է մշակութային նմանօրինակ միջոցառումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին:

«Ստեղծագործող հայ կանանց ներկայանալու հնարավորության ընձեռումը շատ կարևոր է մեզանում: Այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, որի կապակցությամբ շնորհավորում եմ ինչպես հեղինակին, այնպես էլ մեզ բոլորիս: Երևանյան արվեստասեր հասարակությունն հնարավորություն ունի մեկ ամիս շարունակ այցելելու ու ծանոթանալու բարձրաճաշակ այս աշխատանքներին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ժողովրդական վարպետն իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ շնորհավորանքների, ինչպես նաև աջակցության պատրատակամության համար:

«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաև Երևանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն