Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 70 տոկոսը բաժին է ընկնում ՄՄ երկրներին. Գյուղնախարարություն

26 փետրվարի 2014 | | Цитата

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մինչև 70 տոկոսը բաժին է ընկնում Մաքսային միության երկրներին, փետրվարի 24-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։

«Մաքսային միությանը Հայաստանի միանալը թույլ կտա հանրապետությանը դյուրացնել և ընդլայնել ՄՄ երկրներ կատարվող արտահանումը, քանի որ մեր առջև կբացվի ընդարձակ շուկա գյուղատնտեսական ապրանքներն իրացնելու համար։ Այսպիսով, մենք կարող ենք բարձրացնել ՄՄ երկրներ կատարվող արտահանման 70 տոկոսանոց մասնաբաժինը ավելի բարձր ցուցանիշի», – ասել է նա։

Միաժամանակ փոխնախարարն ավելացրեց, որ Մաքսային միության երկրներից որոշ գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասնաբաժինն արդեն կազմում է 90–95 տոկոս։

Բացի այդ, Բաղիյանի խոսքերով, Մաքսային միություն Հայաստանի մուտքը խթան կդառնա ավելի մրցունակ գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես' թարմ բանջարեղեն և միրգ, պահածոներ, հյութեր և ալկոհոլային հյութեր արտադրելու համար։

Նա նաև տեղեկացրել է, որ ՄՄ երկրներից գյուղատնտեսական ապրանքների ներկրման ծավալները կազմում են 24–32 տոկոս։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն