Մարտի 14-ից 16-ը տեղի կունենա «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական: Ասում են «առողջ մարմնում առողջ հոգի»: Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ «առողջ հոգին», այսինքն՝ մեր առողջապահական համակարգը, պետք է լինի «առողջ մարմնում», այսինքն՝ մեր «առողջ» երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 14-ից 16-ը կանցկացնեն 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը' «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2014»:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը՝ դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը, ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի ամրապնդմանը և լայնացմանը:

Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 30%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ' Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:

Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը:

Այս ամենը և ավելին դառնում է իրագործելի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսի շրջանակներում:

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

1. Կանխարգելման բժշկություն
2. Կլինիկական բժշկություն
3. Ստոմատոլոգիա
4. Դեղագործություն
5. Ախտորոշում
6. Մայրություն և մանկություն
7. Բժշկական սարքավորումներ
8. Հիգիենա

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն.

  • Վարպետաց դասեր
  • Վիդեոցուցադրություններ
  • Կլոր սեղաններ
  • Սեմինարներ

Ցուցահանդեսի նպատակները.

1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երևան, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեով

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա' մարտի 14-ին ժ. 12:00

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա' մարտի 16-ին ժ. 17:00

Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
Հեռ. (374 10) 23 57 75, 22 98 13,  22 98 14 (նեք.` 201)
Բջջ. (374 77)  22 98 13
Ֆաքս: (374 10)  22 98 13 (նեք.` 215)
Е-mail: he@expo.am
www.expo.am

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ 

Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով՝
LOGOS EXPO Center
LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն