Հայաստանը պատրաստ է Շենգեն գոտու երկրների զբոսաշրջիկների հոսքին

23 նոյեմբերի 2012 | Զբոսաշրջություն | Цитата

Շենգենյան երկրների քաղաքացիների համար մուտքի վիզայի ռեժիմի դադարեցումը կխթանի զբոսաշրջիկների նոր խմբերի հոսքը Հայաստան: Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ կառույցի անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող չորս պետությունների' Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա, քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից կարող են Հայաստան ժամանել առանց մուտքի վիզայի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, մեր երկիրը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկների նոր խմբերի, մանավանդ որ Հայաստան մուտք գործելն ավելի մատչելի կդառնա եվրոպական երկրներից ժամանող հեծանվային և քայլարշավային զբոսաշրջության սիրահարների համար:

Վարչության պետի դիտարկմամբ' եթե նախկինում ներգնա զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակը իրենց հարազատներին տեսակցելը կամ պատմամշակութային արժեքներին ծանոթանալն էր, ապա ներկայում Հայաստանում արագ տեմպերով զարգանում է էկոտուրիզմը, ձմեռային, առողջարանային, արկածային և ժամանցային զբոսաշրջությունը: Ընդլայնվել է նաև զբոսաշրջային սեզոնը. այն արդեն սկսվում է մարտի կեսերից և շարունակվում մինչև նոյեմբերի կեսերը: Վերջին տարիներին միտում է նկատվում, որ օտարերկրացիները Նոր տարին ցանկանում են անցկացնել Հայաստանում: «Ակնկալվում է, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2013 թվականին կաճեն տասը տոկոսով: Այդ ցուցանիշը ձգտելու ենք հաստատուն դարձնել նաև գալիք տարիների համար»,- ընդգծեց Ապրեսյանը: Հայաստանը պատրաստ է ընդունելու նոր զբոսաշրջիկների տուրիզմի հոսքերի մեծացման պարագայում: «Ննջատեղերի քանակի պակաս է զգացվում, որը, սակայն, աստիճանաբար կարգավորվում է մասնավոր սեկտորի կողմից: Զբոսաշրջության ոլորտն այդ առումով ազատ դաշտ է ընձեռում մասնավոր սեկտորին բիզնես ծավալելու համար»,-նկատեց Զբոսաշրջության վարչության պետը:

Ըստ հյուրանոցային տնտեսությունների տվյալների' 2010-2011թվականններին եվրոպական երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկները միջինում 30 տոկոսն են: Նրանք հիմնականում միջին և բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են, որոնք նախընտրում են ճանապարհորդել տուր փաթեթներով: Սովորաբար տուր փաթեթով այցելող զբոսաշրջիկների շրջանակում ծախսերի դրույքաչափը շատ ավելի բարձր է:

Մեխակ Ապրեսյանը նշեց նաեւ, որ երկիր մուտքի դյուրացմանը զուգահեռ բանակցություններ են վարվում Հայաստանում մեծամասշտաբ միջազգային միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ, որն իր հերթին կխթանի քաղաքական զբոսաշրջության զարգացմանը: «Հոկտեմբերին արդեն անցկացվել են երկու կարևոր միջազգային միջոցառումներ' ՄԱԿ-ի ԶՀԿ-ի համագործակցության շրջանակներում' զբոսաշրջության ոլորտի երկօրյա միջազգային համաժողովը և ԱՊՀ անդամ պետությունների հերթական խորհրդի նիստը' Զբոսաշրջության ոլորտում: Այժմ նոր քննարկումներ են տեղի ունենում նման ծավալի միջազգային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ»,- հավելեց Ապրեսյանը:

Միջազգային միջոցառումները կնպաստեն ոչ միայն մեր երկրի' միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայանալուն և իր հաստատուն տեղն ունենալուն, այլև միջազգային ինտեգրմանը:

Աղբյուրը՝ armenpress.am

Լուսանկարը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն