Հայաստանում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերն ամանորյա տոների նախաշեմին գլխաքանակի անկման կհանգեցնեն, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության (ԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում սիբիրյան խոցի տարածման դեպքեր էին գրանցվել: Հոկտեմբերի 15-ից Ծովակ գյուղում և հարակից գյուղերում խոշոր եղջերավոր անասունների պատվաստում է անցկացվել, ոչնչացվել է գյուղացիների սառնարաններում պահպանվող ամբողջ միսն ու մսամթերքը, ինչպես նաև այդ տարածքում միջոցներ են ձեռնարկվել անասունների շարժն ու միսը հանրապետության մյուս մարզեր ուղարկելու հնարավորությունը բացառելու համար: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում սիբիրյան խոցի կասկածանքով 21 մարդ էր հոսպիտալացվել։ Հետազոտությունները հաստատել էին սիբիրյան խոցի առկայությունը մեկ մարդու մոտ։
«Սիբիրյան խոցի պատճառած վնասի վերաբերյալ կոնկրետ տվյալները մենք կստանանք միայն դեկտեմբերին, սակայն գլխաքանակի անկումն արդեն ակնհայտ է»,- ասաց Բերբերյանը:
Ըստ նրա, սիբիրյան խոցի տարածումն անասնաբույժների անփութության պատճառով է եղել, քանի որ նրանք բոլոր կենդանիներին չեն պատվաստել:
«Ի սկզբանե կարող էր հիվանդության տարածման երկու պատճառ լինել: Առաջինը՝ անորակ ներարկումները կարելի է անմիջապես բացառել, քանի որ այդ դեպքում հիվանդությունը կտարածվեր բոլոր մարզերում: Երկրորդ առավել հավանական պատճառն անասնաբույժների անբարեխիղճ աշխատանքն է, ովքեր ոչ բոլոր կենդանիներին են պատվաստել»,- կարծում է ԱԳՄ ղեկավարը:
Բերբերյանը հայտնեց, որ հիվանդության տարածումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղացիները չեն ցանկանում երկրի ղեկավարությանը տեղեկացնել իրենց խնդիրների մասին' «ձևացնելով, թե ամեն ինչ լավ է»:
Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ ընթացիկ տարին անհաջող էր անասնաբուծության համար, առաջին հերթին' բնակլիմայական պայմանների տեսանկյունից:
«Գյուղացիները ստիպված էին անասուններին ծղոտով կերակրել, որն իրականում կեր չէ և կենդանին չի մարսում այն: Պատճառը եղել է շոգ ամառը, որի ընթացքում արոտավայրերում չորացել է խոտը»,- ասաց Բերբերյանը:
Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է մաշկային, հազվադեպ' աղիքային, թոքային և սեպտիկ ձևով։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են' խոշոր եղջերավոր անասուններ, գառներ, այծեր, խոզեր։ Վարակումը հաճախ շփման հետևանք է (կենդանիների մսի, կաշվի մշակման ժամանակ) և սպորներով աղտոտված սննդամթերքի օգտագործման, ինչպես նաև վարակված ջրի, հողի, մորթու և այլ նյութերի միջոցով։ Մարդուց մարդու վարակում չի գրանցվել։ Հողում գտնվող վարակի սպորները կարող են պահպանվել մինչև 100 տարի։
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться