Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 190 հազար գործարք է կատարվել

Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականին կազմել է 190690, ինչը 16977 գործարքով (9,8 տոկոս) ավել է 2012 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։

Միաժամանակ, 2013 թ.–ին Երևանում գործարքների թիվն ավելացել է 5828–ով (9,3 տոկոս), իսկ մարզերում' 11149–ով (10%)։

Անշարժ գույքի գործարքների առավելագույն թիվը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Երևանում' գործարքների ընդհանուր թվի 35,9 տոկոսը, իսկ նվազագույնը' Վայոց Ձորի մարզում' 1,8 տոկոս։

Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում 2013 թ.–ին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 13,5 տոկոսը, Արմավիրի մարզում' 9,2 տոկոսը, Արարատի մարզում' 7,8 տոկոսը, Գեղարքունիքում' 6,2 տոկոսը, Լոռու մարզում' 6,1 տոկոսը, Արագածոտնի մարզում' 6 տոկոսը։

Հաշվետու ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 5,3 տոկոսը, Սյունիքի մարզում' 4,4 տոկոսը, Տավուշի մարզում' 3,8 տոկոսը։

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն' 2013 թ.–ին գրանցված անշարժ գույքի գործարքների 25.5 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 11,3 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։

Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 10,9 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 12,6 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 4,5 տոկոսը' անշարժ գույքի վարձակալման գործարքները,

2013 թ.–ին 35,27 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։

Ողջ տարվա ընթացքում անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ չեն գրանցվել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն