Երևանում բնակարանների գները 2013 թ.–ին աճել են` հասնելով մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 271 հազար դրամի

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը 2013 թ.–ին կազմել է 271,3 դրամ, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:

Այս ցուցանիշը 5,4 տոկոսով ավել է 2012 թ.–ի ցուցանիշից, երբ մայրաքաղաքում բնակտարածքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմում էր 257,3 դրամ։

Ըստ հաշվետվության տվյալների' ամենաբարձր գինը հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 427 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 150,9 հազար դրամ:

Միաժամանակ հանրապետության մարզերում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի արժեքն աճել է 4,3 տոկոսով։

Մարզերում բնակտարածքի մեկ քառակուսի մետրի համար ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում' մեկ քառակուսի մետրի դիմաց 292 500 դրամ, ամենացածր գները' Դաստակերտում ու Շամլուղում' 8 հազար դրամ։

Հատկանշական է, որ 2013 թ.–ին գների բարձրացում է նկատվում հանրապետության բոլոր մարզերում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն