Շինարարության ծավալը Հայաստանում 2013 թ.–ին նվազել է 8.1%–ով` հասնելով 442,3 մլրդ դրամի

Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2013 թվականին կազմել է 442,3 մլրդ դրամ' տարվա ընթացքում կրճատվելով 8,1 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ բնակչության հաշվին իրականացվող շինարարության ծավալը կազմել է 130,9 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի 29,6 տոկոսը (աճը' 31,9%)։

Կազմակերպության միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 188,4 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 42,6 տոկոսը (անկումը' 21,6%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին' 9,2 մլրդ դրամ կամ 2,1 տոկոս (աճ' 9,1%), պետբյուջեի հաշվին' 67,5 մլրդ դրամ կամ 15,3 տոկոս (անկումը' 7,8% ), իսկ համայնքային միջոցների հաշվին 11,9 մլրդ դրամ կամ 2,7 տոկոս (անկումը' 46,5%)։

Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 34,1 մլրդ դրամ կամ 7,7 տոկոս (12,3 տոկոսի անկում)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 11 398.5 մլն դրամը, ՎԶԵԲ–ին' 2 491,1 մլն դրամը, Զարգացման ասիական բանկին' 11 364,5 մլն դրամը, Զարգացման գերմանական բանկին (KfW) ' 6 751,3 մլն դրամ և մյուսներին' 2 157,7 մլն դրամը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն