• Armenianeconomy.com

Հայ գործարարները սիրիահայերին տարբեր ոլորտներում աշխատանքներ առաջարկեցին

22 նոյեմբերի 2012 | Աշխատաշուկա | Цитата

Հայ գործարարները սիրիահայերին տարբեր ոլորտներում աշխատանքներ առաջարկեցինՀայաստանում ապաստան գտած սիրիահայերի համար այսօր համար մեկ խնդիրը աշխատանքի տեղավորման հարցն է: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում առաջարկվող աշխատանքների դիմաց վճարվող աշխատավարձն այնքան էլ չի գոհացնում սիրիահայերին, քանի որ նրանք բարձր աշխատավարձի են սովոր: «Մեր նախարարության աջակցությամբ արդեն 120 սիրիահայ աշխատանքի է տեղավորվել: Սիրիահայեր կան, ովքեր ուզում են սկսել իրենց սեփական բիզնեսը: Անհրաժեշտ է ամեն ինչ անել' օգնելու ամենակարիքավոր սիրիահայերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այժմ դինամիկ զարգացում ունի, եւ կան լուրջ հեռանկարներ: «Մենք ուրախ կլինենք, որ այդ գործընթացներին մասնակից լինեն նաեւ մեր հայրենակիցները: Մենք ոսկե սարեր չենք խոստանում, բայց շարունակական աջակցություն ապահովելու ենք: Բոլոր հնարավոր ռեսուրսները տրամադրելու ենք, որպեսզի լուծվեն սիրիահայերի աշխատանքի հետ կապված խնդիրները»,-ասաց Տիգրան Դավթյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նոյեմբերի 9-ին ստորագրած հրամանի համաձայն' սիրիահայերն առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական 14 ծրագրերում: «Արդեն 194 սիրիահայերի հետ սկսել ենք աշխատել: Արդեն կան աշխատանքի տեղավորվածներ: Սիրիահայ երիտասարդների համար բավական հետաքրքիր ծրագրեր ունենք: Հաշմանդամ սիրիահայերի համար էլ պատրաստ ենք աշխատատատեղեր հարմարեցնել»,-ասաց նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կենտրոնը կազմակերպում է դասընթացներ, որոնց միջոցով սիրիահայերը կծանոթանան Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սիրիահայերի համար հարմար եւ նպաստավոր պայմաններ ստեղծվեն»,-ասաց նա:

Հանդիպման ընթացքում շուրջ երեք տասնյակ գործատուներ տարբեր բնագավառների աշխատանք առաջարկեցին սիրիահայերին' անվտանգության, շինարարության, սննդի եւ այլ ոլորտներում:

Աղբյուրը՝ armenpress.am

Լուսանկարը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն