ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խումբ կստեղծվի. վարչապետ

22 նոյեմբերի 2012 | Զբոսաշրջություն | Цитата

ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խումբ կստեղծվի. վարչապետԱռաջիկայում Լեռնային Ղարաբաղում աշխատանքային խումբ կստեղծվի, որը հանրապետությունում տուրիզմի զարգացման հատուկ ծրագիր կմշակի, երեքշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

Նշելով, որ ԼՂՀ-ն միջազգային տուրիստական ցուցահանդեսներին ներկայացվում է որպես ինքնուրույն պետություն, որի հանդեպ արտասահմանցիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, Հարությունյանն ասել է, որ արտերկրի քաղաքացիներն աստիճանաբար ծանոթանում են Լեռնային Ղարաբաղին և ցանկանում են կապեր հաստատել այդ երկրի հետ:

«Այդ ամենը մեր շահերից է բխում»,- ընդգծել է վարչապետը:

Նիստի ընթացքում ելույթ ունենոլով ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին և նոյեմբերի սկզբին իր կողմից գլխավորած գերատեսչությունը մասնակցել է Փարիզում և Լոնդոնում կայացած տուրիստական միջազգային ցուցահանդեսներին:

Ըստ Շահվերդյանի՝ այդ ցուցահանդեսների շրջանակներում նոր կապեր են հաստատվել արտերկրի գործընկերների հետ, Արցախում տուրիզմի քարոզչություն է իրականացվել, որի շնորհիվ երկրի առաջատարը դարձած տուրիզմի ոլորտում նոր ակտիվացում է ակնկալվում:

Հաշվետվության քննարկման ընթացքում հանձնարարվել է ամբողջովին բարեկարգել և խիստ հկսողության տակ առնել տուրիստական գոտիները, ինչպես նաև որոշել դրանց կարգավիճակը:

ԼՂՀ վարչապետը հայտնել է, որ նախարարները և պետական մարմինների ղեկավարներն այսուհետ կառավարության հետ հաշվի են նստելու իրենց արտասահմանյան գործուղումներից հետո:

«Հասարակությունը նույնպես պետք է իմանա' ինչպիսի արդյունքներ են գրանցվում նման ուղևորությունների արդյունքում»,- նշել է Հարությունյանը:

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Լուսանկարը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն