Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին աճել է 5,9%–ով' մինչև 788,9 մլրդ դրամ

20 դեկտեմբերի 2013 | | Цитата

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–հոկտեմբերին կազմել է շուրջ 788,9 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–հոկտեմբերի համեմատ աճելով 5,9 տոկոսով։ Այդ մասին հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալներով' արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,3 տոկոսով և կազմել ավելի քան 804 մլրդ դրամ։

Հաղորդագրության համաձայն' անասնաբուծության արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է շուրջ 254,4 մլրդ դրամ' 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 534,5 մլրդ դրամ' ավելանալով 6,4 տոկոսով, իսկ ձկնորսությանը' 15 մլրդ դրամ (30,2% աճ)։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների' հոկտեմբերին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումն աճել է 24,9 տոկոսով և կազմել 23,6 հազար տոննա։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2013թ.–ի հոկտեմբերին, 2012թ.–ի հոկտեմբերի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 16 տոկոսով և 43,5 հազար տոննա կազմել: Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Կոտայքի մարզում' 20,6 հազար տոննա:

Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2013թ.–ի հոկտեմբերին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 20,1 տոկոսով' կազմելով 32,6 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Կոտայքի մարզում' 7,2 մլն հատ։

ԱՎԾ-ից հայտնում են նաև, որ Հայաստանում 2013թ.–ի հոկտեմբերին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 946 տոննա (ողջ ծավալն իրացվել է)' 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,7 տոկոսով։ ($1–ը' 403,31 դրամ)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն