Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 294,3 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8.8 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ բնակչության հաշվին իրականացվող շինարարության ծավալը կազմել է 82,1 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի 27,9 տոկոսը (աճը' 19%)։
Կազմակերպության միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 129,4 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 44 տոկոսը (անկումը' 19,7%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին' 7,3 մլրդ դրամ կամ 2.5 տոկոս (անկումը' 18,5%), պետբյուջեի հաշվին' 44,1 մլրդ դրամ կամ 15 տոկոս (անկումը' 12% ), իսկ համայնքային միջոցների հաշվին' 8,1 մլրդ դրամ կամ 2,8 տոկոս (անկումը' 17,6%)։
Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 23 մլրդ դրամ կամ 7,8 տոկոս (12,9 տոկոսի անկում)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 7 463,4 մլն դրամը, ՎԶԵԲ–ին' 1 675,9 մլն դրամը, Զարգացման ասիական բանկին' 6 471,6 մլն դրամը, Զարգացման գերմանական բանկին (KfW) ' 5 593,0 մլն դրամ և մյուսներին' 1 864,8 մլն դրամը։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться