Հայաստանում ծիրանի բերքը 2013թ.–ին, անցյալ տարվա համեմատ, ավելացել է 12 հազար տոննայով' կազմելով 86 հազար տոննա, դեկտեմբերի 4-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
Փոխնախարարը գոհունակությամբ նշեց, որ ծիրանի արտահանման ծավալն ընթացիկ տարում աննախադեպ դարձավ ամբողջ հետխորհրդային ժամանակահատվածում' կազմելով 23 հազար տոննա' անցյալ տարվա 12 հազար տոննայի դիմաց։
«Այլ կերպ ասած, արտահանման ծավալը, անցյալ տարվա համեմատ, ավելացավ մոտ կրկնակի»,– նշեց Պետրոսյանը։
Միաժամանակ փոխնախարարն ավելացրեց, որ Հայաստանից արտահանվող ծիրանի ծավալի գերակշռող մասը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ մնացածը' Ուկրաինային, Վրաստանին և Բելառուսին։ «Ռուսաստանում արդեն վաղուց գոյություն ունեն այն կառույցները, որոնք համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա ընդունում են Հայաստանից ներկրած ծիրանները»,– ասաց նա։
Պատասխանելով վերամշակող ձեռնարկությունների կողմից ծիրանի գնման ծավալի վերաբերյալ հարցին' Պետրոսյանը նշեց, որ տվյալ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի առաջիկա ասուլիսի ընթացքում։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться