Հայաստանում ցորենի բերքը 2013թ.–ին կազմել է 306 հազար տոննա' ավելանալով ավելի քան 60 հազար տոննայով. գյուղատնտեսության նախարարություն

16 դեկտեմբերի 2013 | | Цитата

Հայաստանում ցորենի բերքը 2013թ.–ին կազմել է 306 հազար տոննա, դեկտեմբերի 4-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

«Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 243 հազար տոննա։ Ստացվում է, որ ընթացիկ տարում ցորենի բերքն ավելացել է ավելի քան 60 հազար տոննայով»,– նշեց նա։

Ըստ Պետրոսյանի' ընթացիկ տարում զգալիորեն ավելացել է նաև մեկ հեկտար ցանքատարածության բերքատվությունը։

«Եթե անցյալ տարի բերքատվությունը կազմում էր մեկ հա–ից շուրջ 26 ցենտներ, ապա ընթացիկ տարում' հասել է մեկ հա–ից շուրջ 31 ցենտների»,– նշեց նա։

Այդ կապակցությամբ Պետրոսյանը տեղեկացրեց, որ բերքատվության աճը մասնավորապես պայմանավորված է 2010թ.–ից գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող սերմնաբուծության զարգացման ծրագրի հաջող իրականացմամբ, ինչպես նաև եղանակային բարենպաստ պայմաններով։

Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի կողմից շուրջ 550 մլն դրամ կհատկացվի Ռուսաստանից ցորենի 3,3 հազար տոննա էլիտար սերմի գնման համար:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն