Ֆրանսիական կապիտալով շուրջ 180 ընկերություն է գրանցված Հայաստանում, ֆրանսիական ներդրումները 2013թ.–ին գերազանցել են 25 մլն դոլարը. Էկոնոմիկայի նախարարություն

25 նոյեմբերի 2013 | Ներդրումներ | Цитата

Ֆրանսիական կապիտալով շուրջ 180 ընկերություն է գրանցված Հայաստանում, հանրապետությունում ֆրանսիական ուղիղ ներդրումները 2013թ.–ին գերազանցել են 25 մլն դոլարը, ուրբաթ Հայ–ֆրանսիական գործարարության ակումբի երկամյակին նվիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։

«Այս ցուցանիշները խոսում են ներդրողների շրջանում առկա վստահության մասին»,– ասաց փոխնախարարը։ Խոսելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության մասին' Հարությունյանը նշեց Հայաստանի համար բացասական սալդոն. ներկրումը տասն անգամ գերազանցում է արտահանումը։ Այդ կապակցությամբ փոխնախարարն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվում հայկական ապրանքը Ֆրանսիա արտահանելու համար։

Հայ–ֆրանսիական գործարարության ակումբի ղեկավար Արմեն Պինարբասին իր հերթին նշեց, որ ակումբի առաքելությունն է աջակցել բիզնես ոլորտում երկկողմ համագործակցությանը, ներդրումներ ներգրավել Հայաստան։ Ըստ նրա, ֆրանսիական ներդրումները կազմել են շուրջ 28 մլն դոլար։

«Ակումբում ընդգրկված են շուրջ 30 համատեղ հայ–ֆրանսիական ընկերություններ, որոնք զբաղված են այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հեռահաղորդակցությունները, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և այլն»,– ասաց Պինարբասին։

Նա տեղեկացրեց, որ ակումբի գործունեության երկու տարվա ընթացքում, ֆրանսիացի գործարարների շնորհիվ Հայաստանում շուրջ 4 հազար աշխատատեղ է ստեղծվել։

Պինարբասին ընդգծեց, որ Հայ–ֆրանսիական գործարարության ակումբը կշարունակի առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու երկրների գործարարների համագործակցությանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ընդգծեց, որ ակումբի գործունեության ամենասկզբից (2011թ.–ի սեպտեմբերից) նպատակը եղել է հայ և ֆրանսիացի գործարարների միջև բիզնես կապերի կարգավորման և գործնական հանդիպումների համար հարթակ տրամադրելը, պետության և բիզնեսի միջև միջնորդությունը, ինչպես նաև ֆրանսիացի գործարարներին և պոտենցիալ ներդրողներին աննախադեպ աջակցություն ցուցաբերելը։

Ըստ դեսպանի, գործունեության երկու տարվա ընթացքում ակումբը լուրջ աշխատանք է իրականացրել Ֆրանսիայից Հայաստանում ներդրումներ ներգրավելու և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, հանրապետությունում ֆրանսիական ներդրումները կազմել են 28,9 մլն դոլար։

Հայ–ֆրանսիական առևտրաշրջանառությունը 2013թ.–ի ինն ամսում կազմել է 51,9 մլն դոլար (2012թ.–ի ինը ամիսների համեմատ անկումը' 32,6%)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն