• Armenianeconomy.com

Շուրջ հարյուր օտարերկրացիներ ապօրինի աշխատել են Հայաստանի գյուղերից մեկում

21 նոյեմբերի 2012 | Օրենսդրություն, Աշխատաշուկա | Цитата

Շուրջ հարյուր օտարերկրացիներ ապօրինի աշխատել են Հայաստանի գյուղերից մեկումԱրմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:

Մասնավորապես' ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող' Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական, այն է' գյուղատնտեսական գործունեություն' առանց համապատասխան պետական գրանցման:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես' Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել և աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:

Ապօրինի ձեռնարկատիրության և օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Լուսանկարը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԹԵԺ ԳԻԾ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր• ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ• «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Աշխատաշուկա
• Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը կարող է ապահովել մոտ 15 հազար նոր աշխատատեղեր. ընկերության ղեկավար• «2014-ին 3 անգամ մեծացել է զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը». Ա. Մանգասարյան• «Շատերը մտնում են աշխատաշուկա ոչ պահանջված մասնագիտություններով». Արտակ Մանգասարյան• Անհրաժեշտ են վարորդներ• Անհրաժեշտ են բանվորներ• Մենք որակյալ կադրերի հսկայական պահանջակ ունենք. Արսեն Ղազարյան• Զբաղվածության գործակալությունում 3000 աշխատատեղ կա. Արտեմ Ասատրյան• Հայաստանում գործազուրկների թիվը 2013 թ.–ի փետրվարին կազմել է 61,3 հազ. մարդ` կրճատվելով 8,6%–ով• Ճարտարագիտական համալսարանում «Կարիերայի օր» կանցկացվի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն