• Armenianeconomy.com

Հայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ին

15 նոյեմբերի 2013 | Գյուղատնտեսություն | Цитата

Հայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ինՀայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը։

«Համեմատության համար նշեմ, որ ողջ 2012 թ.–ի ընթացքում մենք Վրաստան ենք արտահանել 1137 տոննա կարտոֆիլ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, վրացական կողմն ընդհանրապես արգելի կարտոֆիլի ներկրումը Վրաստան իբր վարակված կարտոֆիլի մատակարարման հետ կապված վերջին միջադեպից հետո, Նիկոյանը նշեց, որ նման հարց չկա։

«Ամեն օր Հայաստանից Վրաստան կարտոֆիլ է արտահանվում», – ավելացրեց նա։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ' հոկտեմբերի վերջին Սադախլոյի մաքսատանը Հայաստանից ներկրված կարտոֆիլի խմբաքանակի առաջնային ստուգման ժամանակ իբր հայտնաբերվել են Ralstonia solanacearum (ալ բորբոս) և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլի քաղցկեղ) վնասակար միկրոօրգանիզմներով վարակվածության նշաններ։

Կարանտինային օբյեկտի բացահայտման և վնասատուների կողմից բեռի վարակումը հաստատելու նպատակով կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ 114,500 կգ կարտոֆիլը վարակված է ալ բորբոսով։ Վրաստանի կառավարության որոշմամբ' վարակված բեռը (ավելի քան 400 տոննա կարտոֆիլ) վերադարձվել է արտահանող երկիր։

Հայկական կողմն իր հերթին հայտարարել է, որ վարակված կարտոֆիլի նմուշները հայկական խմբաքանակից չեն վերցվել և որ Հայաստանում ալ բորբոս ընդհանրապես չկա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում են քննարկումներ՝ նվիրված ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակմանը• Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է. խաղողն այգում չի մնա• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն