Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակում տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողովը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում նոյեմբերի 7-ին Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա էին միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:

Փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: Նա վստահություն հայտնեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ եւ իրաքցի գործարարների միջեւ համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: "Իրաքն ունի հսկայական շուկա եւ այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախեւառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով' միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող "Արտահանվող հայկական ապրանքներ" ցուցահանդեսը եւ գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին' ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային եւ արտահանման հնարավորություններին",-նշեց փոխվարչապետ Ա. Գեւորգյանը:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: Կողմերը կքննարկեն Հայաստանում ներդրումային միջավայրին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Աղբյուրը՝ mta.gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն