Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոյեմների 7-ին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երևանում անցկացվեցին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երևանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում ևս կանցկացվեն Երևանի օրեր: Ուզում եմ նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաև Դոնի Ռոստովի և վերջերս Երևանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- հատկանշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն