Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA) իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփիին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։

«Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։ Հաջողված այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի ուղղակի համագործակցության առաջին քայլն է, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է ավելի ընդգրկուն։ Աշխատանքների արդյունքում PEFA-ի ցուցանիշային միավորների հիման վրա մենք նախանշել ենք այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Երևանի ֆինանսական կառավարման բարեփոխումների ծրագրի լրամշակման, ինչպես նաև հաշվետվողականության կատարելագործման համար։ Այս ամենը իրականացվել է այն կարևոր նպատակով, որ քաղաքապետարանն ընդհանրապես, իսկ քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը հատկապես, լինեն օրինակելի, շահարկումներից զերծ և համապատասխանեն այս բնագավառի միջազգային լավագույն փորձին և որպես արդյունավետ գործիք ծառայեն քաղաքի ֆինանսական կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի իրականացմանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է, որ ծրագրի արդյունավետությունը լավ գործակցության արդյունք է։

«Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար»,- նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին։

Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը, կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման փուլին։

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն