Հայաստան. շինարարության բնագավառում անկումը պահպանվում է

Հայաստան. շինարարության բնագավառում անկումը պահպանվում էՊաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն ընթացող տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին աճել է 7,0 տոկոսով: Նշենք, որ այս ձեռքբերումը հիմնականում ապահովում են բնագավառները, որոնք կենտրոնացած են արտահանման վրա՝ մետաղական հանքերի հայտնաբերում ու վերամշակում (տարեկան կտրվածքով հունվար-օգոստոս ամիսներին համապատասխանաբար 11,9 ու 8,5 տոկոս):

Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում մետաղական հանքերի հայտնաբերման ու վերամշակման տեսակարար կշիռը ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 17.1 տոկոս, իսկ դրան ուղեկցող հիմնական մետաղների արտադրությունը՝ 14.0 տոկոս: Այդ կերպ այս երկու ուղղությունները ապահովել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեկ երրորդը:

Իր մասն ունի նաեւ ոգելից խմիչքների, հատկապես կոնյակի արտադրությունը, ինչպես նաեւ ծխախոտի արտադրությունը: Ոգելից խմիչքների արտադրության ծավալները նշվաժ հատվածում հիմնականում արտահանման շնորհիվ աճել են 13.9 տոկոսով: Ծխախոտի արտադրության ցուցանիշները նույնպես ռեկորդային են՝ 1.6 անգամ: Հավելենք, որ Հայաստանում հունվար-ամիսներին արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 9.3 տոկոսը կազմել է խմիչքի արտադրությունը, իսկ 2.9 տոկոսը՝ ծխախոտի արտադրությունը:

Վերոհիշյալ տվյալները վկայում են աշխատանքի արտադրողականության աճի մասին, քանի որ արտադրության մեջ աշխատակազմի թիվը պահպանվում է: Սակայն աշխատավարձի բարձրացում չի նկատվել:

Երկրում աշխատավարձի միջին ցուցանիշը պաշտոնական տվյալներով, չի կարող մրցել գնաճի հետ: Հունվար-օգոստոս ամիսներին միջին աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 4.0 տոկոսով, այսինքն գնաճին զիջելով 1.6 տոկոսային միավորով:

Սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը տարեկան կտրվածքով աճել է խորհրդանշական 1.5 տոկոսով: Նշենք, որ օգոստոսին այ կազմում էր 11.9 տոկոս:

Սեպտեմբերին պահպանվել է հետճգնաժամային տարիներին բնորոշ միտում՝ անկում շինարարության ոլորտում: Տարեկան կտրվածքով այն նվազել է 11.9 տոկոսով, իսկ հունվար-սեպտեմբերի ամիսներին՝ 9.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսների տվյալներով՝ երկրում կրճատվել է այնպիսի շինանյութերի արտադրությունը, ինչպես ամրացող երկաթբետոնե կառույցներ, մթերվող բետոն, ուղղանկյունաձեւ տուֆ եւ այլն:

Միաժամանակ, նույն այս ժամանակահատվածում նկատելիորեն աճել է լեռնային ոչ մետաղական հանքերի արտահանումը՝ ԱՊՀ երկրներ 1,7 անգամ, իսկ մյուս երկրներ՝ 1,3 անգամ: Նշենք, որ ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին այս արտադրանքի իրացման ծավալը գերազանցել է ընդհանուր ծավալի մեկ երրորդ մասը:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն