Հայկական ընկերությունները կմասնակցեն Չինաստանում խմիչքի ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները կմասնակցեն Չինաստանում խմիչքի ցուցահանդեսինԶարգացման հայկական գործակալությունն կազմակերպում է Պեկինում նոյեմբերի 4-6ը կայանալիք China (Beijing) International Wine & Spirits Fair խմիչքի ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը: Գործակալությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ցուցահանդեսը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի հայկական խմիչքների մուտքը չինական շուկա:

Ցուցահանդեսին մասնակցում են հայկական 3 ընկերություն՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, «ԱԿԶ» գինու գործարան:

ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության և կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաև չինական շուկան, և հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը' 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի' այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: Հայաստանում ներկայումս գրանցված է չինական կալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:

Աղբյուրը՝ armenpress.am

Լուսանկարը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

  • Mary | Ответить
    20 նոյեմբերի 2012

    Հարգելի խմբագրություն Ընկերություններից մեկի անունը վրիպել է, խնդրում եմ Քանի որ ընկերություններից մեկի անունը որպես վրիպում է խնդրում եմ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղի կոմբինատ» ԲԲԸ փոխաինել "ԱԿԶ" գինու գործարան անվամբ: Շնորհակալություն:

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն