ՀՀ կառավարությունն արտոնագրեր է տրամադրելու Եվրոպա մեղր արտահանողներին

25 հոկտեմբերի 2013 | | Цитата

ՀՀ կառավարությունն արտոնագրեր է տրամադրելու Եվրոպա մեղր արտահանողներինՀՀ կառավարությունը հատուկ արտոնագրեր է տրամադրելու մեղր արտադրողներին, ովքեր ծրագրում են իրենց արտադրանքն արտահանել Եվրոպայի երկրներ։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ հաստատել է Եվրոպա արտահանվող մեղրի որակի նկատմամբ պահանջների ցանկը, ինչպես նաև համապատասխան արտոնագրերի և առողջության արտոնագրի տրամադրման կարգը։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանն ընդգրկվել է ԵՄ երկրներ մեղր արտահանելու իրավունք ունեցող երկրների ցանկում։

Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից Առողջության պահպանման և սպառողի պաշտպանության գլխավոր տնօրինության (EU DG SANCO) ներկայացրած «Մեղրում որոշ նյութերի մնացորդային քանակության և մեղրաբուծական արտադրության ծրագիրը» փաստաթուղթը, որն անհրաժեշտ պայման է մեղրի արտահանման համար, հաստատվել է ԵԽ–ի և ԵՄ անդամ երկրների կողմից։

ՀՀ ԱՎԾ–ի համաձայն' Հայաստանից բնական մեղրի արտահանումը 2012 թ.–ին կրճատվել է 73,2 տոկոսով' 110,7 հազար դոլարից հասնելով 29,6 հազար դոլարի։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալների համաձայն' բնական մեղրի արտահանումը 2013 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 2,4 տոննա' 24,7 հազար դոլար ընդհանուր արժեքով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն