Հայաստանն ու ԵՄ–ն մտադիր են համատեղ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ

Հայաստանն ու ԵՄ–ն մտադիր են համատեղ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակՀայաստանն ու ԵՄ–ն մտադիր են համատեղ փաստաթուղթ ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, Հայաստան–ԵՄ համագործակցության կոմիտեի 14–րդ նիստից առաջ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Այս պահին քննարկվում է համագործակցության արդյունավետ օրակարգի մշակումը։ Մենք հույս ունենք, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը կունենանք պատրաստի մի փաստաթուղթ, որը կուրվագծի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հետագա շրջանակները»,– ասաց նա։

Նախարարն ավելացրեց նաև, որ նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ։

Ավանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերություններն առաջվա պես բարձր մակարդակի վրա են։

«Նիստի շրջանակում կքննարկվի երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ, կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր»,– նշեց նա։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի' սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի հետ։ Սակայն եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն