Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է ՏՏ ոլորտի համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու հարցը. Կարինե Մինասյան

25 հոկտեմբերի 2013 | | Цитата

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է ՏՏ ոլորտի համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու հարցը. Կարինե ՄինասյանՀայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Պետություն-մասնավոր համագործակցության խորացմանը, ՏՏ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ՝ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է նաեւ քննարկել հարկային արտոնությունների հարցը:

«Այս տարածաշրջանում մի քանի երկիր կա, որոնց հետ մրցակցում ենք: Դա Թուրքիան է, Բելառուսն է, Բուլղարիան է, Ուկրաինան է, որտեղ ՏՏ-ն ակտիվ զարգանում է, ու խոշոր վերազգային կորպորացիաները համեմատում են այս երկրներին Հայաստանի հետ»: Կ. Մինասյանի տեղեկացմամբ՝ Բելառուսում ՏՏ ոլորտը հակերից ազատված է, միայն 7% եկամտային հարկ են վճարում աշխատավարձից, Ուկրաինան հետեւել է Բելառուսի օրինակին, Թուրքիան եւ Բուլղարիան զգալի սուբսիդիաներ են հատկացնում, ու նաեւ բավականին արտոնյալ հարկային դաշտ են ստեղծել: «Խոշոր խաղացողներին ներգրավելու տեսանկյունից զիջում ենք, ու այդ ուղղությամբ քննարկումներ կսկսենք»,- ասաց Կ. Մինասյանը: Սակայն, նրա խոսքով, նաեւ հավասարակշռությունը չկորցնելու խնդիր կա, քանի որ ՏՏ ոլորտից պետությունն արդեն եկամուտներ է ստանում, ու պետք է այնպես անել, որ բյուջեն չտուժի:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն