Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան

Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և իրենց աշխատավարձերի հայտարարման, 2018 թվականից հետո նվազել է, և սրան նպաստել են այնպիսի քաղաքականությունները, որոնց արդյունքում աշխատողներն իրենց գործատուներին ստիպել են, որ աշխատավարձը ճիշտ գրանցվի, օրինակ, հիփոթեքի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, թե մասնավոր սեկտորում համատարած է իրական աշխատավարձից ավելի ցածր թիվ գրանցելը:

«Թվայնացման գործիքներն օգտագործելով՝ պետք է մեր ստուգումների և հայտնաբերման թիրախայնությունը մեծացնենք, բայց մյուս կողմից՝ նաև ապագայում պետք է մեծացնենք աշխատողներին վերադարձվող գումարների քանակը, չափը, որպեսզի նաև տակից ճնշում լինի, և այստեղ այս մեխանիզմը ճիշտ աշխատի:

Կարծում եմ՝ հարցը լուծելու ճիշտ ճանապարհն այդպիսին է, թեև չեմ համարում, որ երևույթը համատարած բնույթ է կրում»,- ասաց նախարարը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպվել• Դադարեցվել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով. Խուդաթյան• ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին• Ցորենի 5 նոր սորտերը Արարատյան դաշտի փորձարարական արտերում առատ բերք են տվել• Գորիսում նախատեսվում է ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ• Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում• Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը• Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. Պապոյան• Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն