Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

16 հունիսի 2025 | Ազգային ժողով | Цитата

2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած բարեփոխումներին, տեղեկացրել, որ ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ: Նա նշել է, նախորդ տարվանից արդեն իրականացվում է միկրոգնահատում՝ առանձին հարկատեսակներով, որը, հենվելով հարկային վարչարարության արդյունքների վրա, գնահատումներ է իրականացնում: Զեկուցողը նշել է, որ բարելավվել է նաեւ հարկային եւ մաքսային ռիսկերի համակարգը:

ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ հաշվետու տարում իրականացվել են թվայնացման ոլորտի բարեփոխումներ, որոնցից են, մասնավորապես, հայտարարագրման համակարգի ներդրումը, տաքսի վարողների հարկերի վճարման համար համակարգի մշակումը եւ ներդրումը:

2024 թվականին ներդրվել է նաեւ ժամանակատարության գնահատման համակարգը, որը թույլ է տալիս մաքսային ծառայողների աշխատանքը վայրկյանների ճշգրտությամբ գնահատել:

Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների ստեղծման շինարարական աշխատանքներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանցից ամենամեծն Իրանի սահմանին է, որի աշխատանքների 35 տոկոսն արդեն կատարված է:

Հաշվետու տարում շարունակվել են հարկային ու մաքսային համակարգի նոր որակավորում ունեցեղ ծառայողներով համալրելու գործընթացն ու մաքսային ծառայողների որակավորման բարձրացման նպատակով անցկացվող դասընթացները, որոնց շրջանակներում իրականացվել է նաեւ նրանց բարեվարքության գնահատում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը• Արտահերթ նստաշրջանում քննարկվել է վարկային համաձայնագրի վավերացման հարցը• Քննարկվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը• Օրենսդրական բարեփոխման արդյունքում կնվազեն արհեստական խցանումների առաջացման ռիսկերը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին• Օրենսդրական առաջարկ՝ ուղղված վթարի հետեւանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը• Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն