Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին

16 հունիսի 2025 | Ազգային ժողով | Цитата

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Նախագծով առաջարկվում է սահմանափակումները չտարածել նաեւ լիզինգատուների դեպքում:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծի հեղինակ Բաբկեն Թունյանն առաջարկել է վերադառնալ բնականոն ռեժիմի ու հանել այն կարգավորումները, որոնք աղավաղում են շուկայական տրամաբանությունը: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով առաջին ընթերցումից հետո կարգավորումների դաշտն ընդլայնել է:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության մեջ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաեւ առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին:

Նախարարը հավելել է, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող եւ ագրեսիվ առեւտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:

Նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ, որոնք ուղղված են վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով ընդունվել են մի շարք առաջարկություններ՝ իրավական ու տեխնիկական բնույթի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ եղել են նաեւ աշխատանքային քննարկումներ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Նախագիծը վերաբերում է  խաղային գովազդների տեղակայման սահմանափակման հարցին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:

Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը համալրվել է ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով: Այս օրենքում եւս նախատեսվում է նույնաբովանդակ փոփոխություն կատարել:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ 10-րդ օրը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հաջորդիվ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին: Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը• Արտահերթ նստաշրջանում քննարկվել է վարկային համաձայնագրի վավերացման հարցը• Քննարկվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը• Օրենսդրական բարեփոխման արդյունքում կնվազեն արհեստական խցանումների առաջացման ռիսկերը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին• Օրենսդրական առաջարկ՝ ուղղված վթարի հետեւանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը• Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն