Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ

11 հունիսի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ Այս տարվա սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 2025թ. նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։ Իսկ 2026թ. հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը• Ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում՝ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում• Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ. ՊԵԿ• Առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման փոփոխության արդյունքում փաստաթղթավորված ծախսերի շնորհիվ ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն է ստեղծվել• ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք• ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք• ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով• Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն