Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով

30 մայիսի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։

Ի՞նչ հնարավորություն կտա բարեփոխումը ԱՏԳ մասնակիցներին
Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության  և հերթերի:

Ի՞նչ  առանձնահատկությունների մասին պետք է տեղյակ լինել գործիքակազմից օգտվելու համար
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանման մաքսային ձևակերպումները հիմնականում իրականացվում են Երևանում և Վանաձորում տեղակայաված մաքսային մարմիններում, ինչպես նաև պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում, ուստի, արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։
Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին.

1․ Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․

- «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036),
- «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007):
2․ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․

-Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030),
- Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։

Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսայի սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար

1․ Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․

- «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036),
- «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007),
- ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030),
- ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։ 
2․ Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։

Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը• Ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում՝ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում• Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ. ՊԵԿ• Առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման փոփոխության արդյունքում փաստաթղթավորված ծախսերի շնորհիվ ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն է ստեղծվել• ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք• ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք• Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ• ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն