Երևանում մեկնարկել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանում մեկնարկել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանն ու համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին, նշել է, որ համաժողովն իր ձևաչափով երկու քաղաքներին արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Վարչության պետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում արդեն համաժողովի արդյունքները նկատելի կլինեն:

Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շապկինն իր հերթին արձանագրել է, որ այսօր որոշ ուղղություններով ակտիվ փոխգործակցությունը պետք է ընդլայնել ու նաև այլ ոլորտներում կիրառել: Ըստ վերջինիս՝ համաժողովը կարող է համատեղ նոր ծրագրերի հիմք դառնալ:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 14-16-ը, որի շրջանակում տեղի կունենան կլոր սեղաններ և մի շարք հանդիպումներ:

Աղբյուրը՝ yerevan.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն