Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Տատյանա Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։

Նշվում է, որ Տատյանա Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը• Վարչապետը անդրադարձավ ռուսական շուկա արտահանվող հայկական արտադրանքի հետ կապված բարդություններին• Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Պապոյանը՝ Չինաստանի դեսպանին• ՀՀ վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը• Վրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. «Հետք»• ԵԱՏՄ-ում ստեղծվել է համատեղ արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմ• Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է• Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը• ՍԱԶԲ-ի կառավարիչների խորհրդի 27-րդ տարեկան նիստի շրջանակներում Հայաստանում անցկացվեց գործարար համաժողով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն